Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի բեմադրությունը «շրջում» է Թուրքիայի քաղաքներով
Ստամբուլի թատերասերները ծանոթացել են Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումների շարքին, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Պողոս Չալգըջըօղլուի կողմից թուրքերեն թարգմանված պիեսը բեմականացնելու նպատակը հայերենի չտիրապետող զանգվածին հայկական գրականությանն ու տասնամյակներ առաջ Ստամբուլում հայերեն գրված պիեսին ծանոթացնելն է:
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից թուրքերեն հրատարակվելուց հետո թուրքական թատրոնի բեմում հայտնված «Ատամնաբույժն արևելյան»-ն ավարտում է իր ստամբուլյան արշավը, որից հետո կուղևորվի Բուրսա քաղաք, որտեղ նույնպես կներկայացվի հանդիսատեսի դատին՝ ապրիլի 21-ին և 22-ին:










