Հայտարարվել է Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագիրը
Ֆրանսիայի Լազուրե ափին մայիսի 17-28-ը կանցկացվի Կաննի 70-րդ կինոփառատոնը, որի հիմնական մրցութային ծրագիրը ապրիլի 23-ին հրապարակվել է փառատոնի կայքում:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, մրցութային ծրագրում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին» ֆիլմի հեղինակ թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի In the Fade ֆիլմը:
Ռուսաստանից կինոփառատոնում ներկայացվելու է Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը, որով ռեժիսորը ներկայացնում է ժամանակակից հասարակության իրավիճակը:
Ընդհանուր առմամբ, կինոփառատոնի հիմնական ծրագիրը ներառում է 18 ֆիլմ: Մրցույթի ժյուրին գլխավորում է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Մրցույթի հիմնական ծրագրում ներկայացված են ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի և Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի, ճապոնացի Կիեսա Կուրոսավայի աշխատանքները:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փառատոնի բացման և փակման արարողությունը վարելու է Մոնիկա Բելուչին:










