Իտալական դիզայնի հերթական գլուխգործոցը. թանկարժեք քարերով պատված շքեղ դաշնամուրներ (լուսանկարներ)
Steinway & Sons ընկերությունը իտալական բարձրակարգ Baldi Home Jewels ապրանքանիշի հետ համատեղ դաշնամուրների լյուքս դասի եզակի հավաքածու է ստեղծել, որը վաճառվելու է խիստ սահմանափակ քանակությամբ:
Ինչպես հայտնում է graziamagazine ամսագիրը, դաշնամուրների դիզայնը ոգեշնչված է 19-րդ դարավերջին հատուկ ճոխությամբ: «Հարմոնիա ներդաշնակ անունը կրող դաշնամուրների հավաքածուում 5 տարբերակ են ներկայացված՝ «Ականտո», «Իմպերո», «Մուսա», «Ռիշելյե» և «Շերազադ»:
Ոսկուց և բրոնզից պատրաստված դետալներով շքեղ այս դաշնամուրները իսկական արվեստի գործեր են համարվում, որոնք հաստատ անտարբեր չեն թողնի տեսնողին:














