«Գերբնական գազանները» ֆիլմի շարունակությունում Դամբլդորի կերպարը կմարմնավորի Ջուդ Լոուն

05:17 • 13.04.17

Բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգի սցենարով նկարահանվող «Գերբնական գազանները» ֆիլմի շարունակությունում, որի իրադարձություններն իբրև թե կատարվում են «Հարի Փոթերի» մասին պատմությունից 65 տարի առաջ, կհայտնվի երիտասարդ Դամբլդորի կերպարը, ում կմարմնավորի սիրված դերասան Ջուդ Լոուն:

«Ջուդ Լոուն կխաղա Դամբլդորի դերը՝ կախարդանքի «Հոգվարթս» դպրոցում դասավանդելուց մի քանի տասնամյակ առաջ»,- գրված է ֆիլմի հեղինակների հայտարարության մեջ։

 


Ֆիլմը, որտեղ Լոուից բացի նկարահանվելու են Էդի Ռեդմեյնն ու Ջոնի Դեպը, մեծ էկրաններին կհայտնի 2018 թվականից ոչ շուտ:

«Գերբնական գազանները» ֆիլմի շարունակությունում Դամբլդորի կերպարը կմարմնավորի Ջուդ Լոուն