Դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը. Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել «Խոստում» ֆիլմին
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի վերաբերյալ՝ կոչ անելով բոլորին անպայման դիտել այն:
«Այնքան եմ հպարտանում #Խոստում ֆիլմով: Խնդրում եմ, բոլորդ գնացեք ու դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,-գրել է 36-ամյա աստղը:
Նշենք, որ ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին:
Բազմաթիվ արևմտյան աստղեր՝ Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Ռայան Գոսլինգն ու այլ հայտնիներ, սոցցանցերում իրենց աջակցությունն են հայտնել ֆիլմին:










