Արվեստագետը Պիկասոյի կտավները վերածում է ինքնատիպ քանդակների (լուսանկարներ)
Պակիստանցի արվեստագետ Օմար Աքիլն աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի մի շարք հայտնի կտավները վերարտադրել է քանդակների տեսքով:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, Աքիլը պատմել է, որ միշտ էլ հիացել է Պիկասոյի վրձնած արվեստի գործերով ու որոշել է դրանք յուրովի մեկնաբանել՝ ընտրելով քանդակագործության տարբերակը:
«Մի՞թե հետաքրքիր չէ տեսնել՝ ինչ տեսք կունենան հայտնի կտավներն արվեստի մեկ այլ գործի տեսքով: Կարծում եմ՝ մարդկանց դա հետաքրքրում է»,-նշել է Աքիլը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Աքիլի ամենաստացված աշխատանքներից մի քանիսը:



















