Սթիվի Ուանդերը պատրաստվում է ճոխ հարսանիք անել Ջամայկայում
Ամերիկացի սիրված ջազ երաժիշտ Սթիվի Ուանդերը որոշել է ամուսնանալ Ջամայկա կղզում: Աշխարհահռչակ կույր երգահանը այս տարվա հունիսի 17-ին պատրաստվում է ամուսնանալ իր փոքր երեխաների մոր հետ, հայտնում է Mirror պարբերականը:
Սթիվի Ուանդերը ճոխ հարսանեկան արարողություն է նախատեսում 42-ամյա Տոմիկա Ռոբին Բրեյսիի հետ, ով երգչի համար ծնել է 2 երեխա, ում հետ կապի մեջ է արդեն 5 տարի:
Նշվում է, որ Տոմիկան կդառնա 67-ամյա երգչի երրորդ կինը:











