Քանդակներ, որոնք խախտում են ֆիզիկայի բոլոր օրենքները (ֆոտոշարք)
Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է տպավորիչ քանդակներ գտնել, որոնք յուրահատուկ են իրենց ոճով: Այս մասին գրելով` AdMe.ru-ն ներկայացրել է այնպիսի գործեր, որոնց հեղինակներն ուղղակիորեն կոտրել են քանդակագործության բոլոր ավանդույթներն ու ֆիզիկայի կանոնները:
1.«Հրաշքների» երկիր, Կանադա
Կալգարի քաղաքում գտնվող այս քանդակի յուրահատկությունն զգացվում է ներսից: Արտաքինից այն 12 մետր երկարությամբ մետաղալարից պատրաստված կմախքի է նմանվում, իսկ ներսից` ամբողջական աշխարհ է, որի հեղինակը իսպանացի քանդակագործ Խայմե Պլենսան է:

2.«Կարմա», ԱՄՆ
Կորեացի քանդակագործ Դո-Հո Սուի ստեղծագործությունը տեղադրված է նյույորքյան պատկերասրահի բակում: Արձանի բարձրությունը 7 մետր է, սակայն այն անվերջ է թվում:

3.«Ադամանդներ», Ավստրալիա
Նորզելանդացի վարպետ Նիլ Դոուսոնի ստեղծագործությունները «ճախրում են» օդում: Այս տպավորությունը նա ստանում է քիչ տեսանելի պարանների օգնությամբ:

4. Հավասարակշռություն պահողը, Դուբայ
Բրոնզե հրաշքը լեհ վարպետի ձեռքի աշխատանքներից է, որը չի շարժվում: Քանդակի առեղծվածը գաղտնիք է գրեթե բոլորի համար:

5. Հուշարձան ջութակահարին, Հոլանդիա
Ամստերդամի քաղաքապետարանում, որտեղ նաև Երաժշտական թատրոնն է գտնվում, քանդակի տեղադրման համար չեն ափսոսացել մարմարե հատակը:

6.Ժամանակի անխուսափելիությունը
Հույն նկարիչ և քանդակագործ Ադամ Մարտինակիսի ֆուտուրիստական վիրտուալ արվեստի ստեղծագործությունը կարելի է տեսնել միայն համացանցում կամ տպագիր վիճակում:

7. Ձգողականության ուժը փղի համար
Ճանապարհորդ քանդակագործ Դանիել Ֆրիմանի ստեղծագործությունը ցուցադրվել է փարիզյան Ֆոնտենբլո ամրոցում:

8. Վազորդը, Հունաստան
Այս քանդակը տեսնել կարելի է Աթենքում: Ցանկացած անկյունից դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ այն շարժման մեջ է գտնվում:

9. Ալի և Նինո, Վրաստան
Դինամիկ քանդակն ստեղծելիս Թամարա Կվեսիտաձեն ոգեշնչվել է հերոսական սիրո պատմությամբ: Քանդակները մշտական շարժման մեջ են գտնվում` միավորվելով ու բաժանվելով:











