Ստալոնեն դատի է տվել Warner Bros. ընկերությանը՝ ֆիլմից ստացված իրեն հասանելիք գումարը չվճարելու համար
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն դատի է տվել Warner Bros. ընկերությանը այն բանի համար, որ վերջինս չի վճարել աստղի մասնաբաժինը «The Destroyer» ֆիլմից հասանելիք գումարից: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Հայցը ներկայացվել է Լոս Անջելեսի դատարան (Կալիֆոռնիա), որտեղ նշվում է, որ համաձայն պայմանագրի պայմանների, դերասանը պետք է ստանա տոմսարկղերից ստացվող գումարների 15%-ը, եթե դրանք կազմում են ավելի քան $ 125 մլն: Իսկ «The Destroyer» թրիլերը համաշխարհային տոմսարկղերից վաստակել է ավելի քան $ 159 մլն:
Սակայն, Warner Bros.-ը, որին պատկանում են ֆիլմի բոլոր իրավունքները, առաջին դեպքը չի, որ նման կերպ է վարվում դերասանների հետ:
«Ընկերությունը հայտնի է իր ագահությամբ», - Bloomberg գործակալությունը մեջբերում է Ստալոնեի փաստաբաններից մեկի մեկնաբանությունը, - «Եղել են բազմաթիվ ակնհայտ և դիտավորյալ անազնիվ միջազգայնորեն ճանաչված տաղանդների նկատմամբ»:










