«Վիշտը». Ստամբուլում բեմադրվել է Ցեղասպանության տարիներին արտագաղթած հայ ընտանիքի մասին պատմող պիեսը
Ստամբուլի Հարբիյե թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անվան պետական թատրոնում բեմադրվել է թուրք գրող Սալիհ Էֆիլօղլուի «Վիշտը» պիեսը, որը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայրենիքից արտագաղթած հայ ընտանիքի ու տարբեր երկրներում նրանց ունեցած դժվարությունների պատմությունը:
Արևմտյան Հայստանից դեպի Ստամբուլ, իսկ այնուհետև Փարիզ ձգված գաղթի ճանապարհը հայ ընտանիքի համար սկսվում է դեռևս 1913թ.-ին, սակայն փրկվածների խնդիրները հայրենիքից արտագաղթելով չեն վերջանում. նրանց ամենուր հետապնդում է հայրենիքի կարոտը, իսկ պատերազմներն ու քաղաքական լարվածությունը շարունակում են անհանգստացնել նաև Եվրոպայում:
Ներկայացումը կցուցադրվի Ստամբուլում մինչև ապրիլի 22-ը:
Ի դեպ, պիեսի հեղինակ գրող Էֆիլօղլուն նաև Ստամբուլի քաղաքային թատրոնների միության տնօրենն է:










