Ճապոնացու անհավանական փորագրությունները՝ միրգ-բանջարեղենի վրա (լուսանկարներ)

17:47 • 15.04.17

Գակու կեղծանվան ներքո ստեղծագործող ճապոնացին իր տաղանդի շնորհիվ լայն ճանաչում է գտել սոցկայքերում:

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, արվեսագետն Instagram-ի իր էջում տեղադրում է ուշագրավ լուսանկարներ, որոնցում ներկայացված է նրբաճաշակ նախշերով փորագրված միրգ-բանջարեղեն:

Մեկը մյուսից զարմանալի աշխատանքերի հեղինակը պատմել է, որ փորագրում է փոքր ձեռքի դանակով: Նա աշխատում է կայծակնային արագությամբ, որպեսզի միրգը կամ բանջարեղենը չհասցնի փոխել գույնը:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Գակուի լավագույն աշխատանքներից մի քանիսը:

 

Ճապոնացու անհավանական փորագրությունները՝ միրգ-բանջարեղենի վրա (լուսանկարներ)