Սուպերմոդել Քենդալ Ջեները՝ ԱՄՆ լեգենդար Առաջին տիկին Ջեքի Քենեդու կերպարով (լուսանկար)
21-ամյա սուպերմոդել Քենդալ Ջեները հանրահայտ Առաջին տիկին Ջեքի Քենեդու կերպարով հայտնվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկին:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջն անգամ պատիվ է վիճակվել ներկայանալու Harper’s Bazaar-ի տոնական կարմիր գորգին`հրատարակչության 150-ամյակի կապակցությամբ:
Քենդալն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հեղինակավոր ամսագրերի շապիկին, սակայն նրա մարմնավորած կերպարն այս անգամ խիստ տարբերվում է նախորդ բոլոր կերպարներից: Լեգենդար Ջեքի Քենեդուն նմանակելը շատ բարդ ու պատասխանատու է եղել, նշել է երիտասարդ սուպերմոդելը:











