Հրապարակվել է «Աստղային պատերազմների» 8-րդ մասի առաջին թիզերը (լուսանկար)

10:58 • 15.04.17

«Աստղային պատերազմներ» կինոսագայի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է ութերորդ մասի առաջին թիզերը, որը մի քանի ժամում հավաքել է մոտ 1.000 հավանություն:

РИА Новости-ն գրում է, որ նոր մասի գործողությունները զարգանում են անմիջապես այն իրադարձություններից հետո, որոնք ցուցադրվել են նախորդ` 2015 թվականին էկրաններ դուրս եկած «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» մասում:

Դրանից բացի, Twitter-ում ասվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ինչպես ավելի վաղ հայնտել է Tert.am-ը,  ամերիկացի ռեժիսոր, «Աստղային պատերազմներ»-ի ստեղծող Ջորջ Լուկասը բացահայտել է իր ֆանտաստիկ կինոսագայի հիմնական գաղափարն ու նպատակը: Ռեժիսորի խոսքով` ինքը երեխաների համար կարևոր բարոյական ուղերձներ է ներդրել մարտաֆիլմում:

Հրապարակվել է «Աստղային պատերազմների» 8-րդ մասի առաջին թիզերը (լուսանկար)