«Ֆորսաժ-8»-ը ռեկորդային եկամուտ է գրանցել համաշխարհային պրեմիերայի ցուցադրմամբ
«Ֆորսաժ» ֆիլմաշարի 8-րդ մասը, որի պրեմիերան կայացել է ուրբաթ, գերազանցել է բոլոր նախորդ ցուցանիշները:
Ինչպես հայտնում է CNN-ը, Universal Pictures ստուդիայի տվյալներով` «Կատաղիների ճակատագիրը» խորագիրն ստացած ժապավենը հանգստյան օրերին 532.5 մլն դոլար եկամուտ է գրանցել ողջ աշխարհում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Դիսնեյի» «Աստղային պատերազմներ 7. ուժի արթնացում» ֆիլմին, որը 529 մլն դոլար էր հավաքել համաշխարհային պրեմիերայի ժամանակ 2015-ին:










