Դերասանուհի Օդրի Տոտուն արժանացել Պատվավոր լեգիոնի շքանշանի

16:49 • 16.04.17

Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն մրցանակի՝ Պատվավոր լեգիոնի շքանշանի: Նրա անունն ընդգրկվել է շքանշանով պարգևատրված 526 անձանց ցանկում, որը հրապարակվել է կիրակի օրը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


Դերասանուհին, ով ողջ աշխարհում հայտնի է «Ամելի», «Կոկո Շանել» և «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմերում իր դերերով, արժանացել է առաջին աստիճանի՝ ասպետի շքանշանի:


Պարգևին արժանացել են նաև ռեժիսորներ Անյես Վարդան, Ամոս Գիտայը և Արնո Դեպլեշենը, դերասանուհի Աննա Կարինան, ինչպես նաև սցենարիստ և դերասան Ժան-Կլոդ Կարիերը:


Ներկայիս պարգևատրումը նախագահի լիազորությունների հնգամյա ժամկետն ավարտող նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից վերջին պարգևատրումն է: Այդ առնչությամբ նա մրցանակներ է հանձնել նաև իր մի շարք օգնականների: Դրանց թվում է Ֆրանսիայի հակահետախուզական ծառայությունը՝ Արտաքին անվտանգության գլխավոր վարչությունը գլխավորող Բեռնար Բաժոլեն, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը: