Ռիհանան «Կոաչելա-2017»-ի ժամանակ դեմքը քողարկել է ադամանդապատ դիմակով (լուսանկար)

12:41 • 17.04.17

ԱՄՆ Կոաչելա հովտում մեկնարկել է տարվա ամենասպասված երաժշտական փառատոներից մեկը՝ «Կոաչելա-2017»-ը, որին արևմտյան երգարվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից զատ մասնակցում են նաև կինոաշխարհի և մոդելային բիզնեսի երևելի դեմքերը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման հյուրերի թվում է եղել երգչուհի Ռիհանան, որն ամենատես պապարացիների աչքից վրիպելու համար կրել է դեմքն ամբողջությամբ ծածկող ադամանդապատ դիմակ:

Քսանիննամյա երգչուհին ուշագրավ լուսանկարներով կիսվել է Instagram սոցկայքում:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ Ռիհանայի՝ քողարկված մնալու ցանկությունը հակառակ արդյունքն է ունեցել. փայլփլուն ադամանդապատ դիմակի շնորհիվ բարբադոսյան գեղեցկուհին գրավել է բոլորի ուշադրությունը:

 

Not quite incognito! Rihanna took to her Instagram on Sunday to share a few pictures of her rocking a sheer diamond-encrusted bodysuit for Coachella

Mask off: The 29-year-old singer had showed off her her edgy sartorial skills as she shared a chic ensemble to Instagram on Saturday

 

 

Ռիհանան «Կոաչելա-2017»-ի ժամանակ դեմքը քողարկել է ադամանդապատ դիմակով (լուսանկար)