Իսլանդիայի սառը բնապատկերները` ամերիկացի լուսանկարչի հեքիաթային ֆոտոշարքում (լուսանկարներ)

16:21 • 18.04.17

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում բնակվող լուսանկարիչ Կորի Ցուկարելին, որն առավել հայտնի է Zuke մականվամբ, իր վերջին ֆոտոշարքերից մեկում ներկայացրել է Իսլանդիայի սառը բնապատկերները` դրանք ցուցադրելով որպես հեքիաթային վայրեր:

Bigpicture-ը գրում է, որ մի ժամանակ Ցուկարելին տառապել է քաղցկեղից, և հիվանդությունից բուժվելուց հետո նրա հայացքները փոխվել են. գիտակցելով, որ կյանքն անվերջ չէ՝ նա որոշել է չհետաձգել իր գաղափարների իրականացումը:

Այսպիսով՝ նա սկսել է քրտնաջան աշխատել իր նախագծերի վրա, և դրանցից մեկը դարձել է Իսլանդիայի մասին ֆոտոշարքը: «Մարդու ըմբռնումը» կոչվող նախագիծը կյանքի կոչելու նպատակով նա մեկնել է հեռավոր Իսլանդիա և հենց այստեղ` վեհաշուք և սառը բնապատկերների ֆոնին, ստեղծել մարդ-բնություն կապի մասին խորիմաստ պատմությունը:

«Ինձ միշտ ասել են, որ ցանկացած գործում ամենադժվարը միշտ առաջին քայլն է: Պատճառն այն է, որ մարդկանց մեծամասնությունն այս կամ այն չափով վախենում է անորոշությունից: Մեզնից յուրաքանչյուրը եզակի իրավիճակի մեջ է, և այս կամ այն դժվարությունները հաղթահարելու համար ունիվերսալ հրահանգներ գյություն չունեն: Ահա թե ինչու աներևակայելիորեն կարևոր է կիրքով և  վճռականությամբ իրականացնել գաղափարները, գնալ դեպի նպատակ` անտեսելով ամեն ինչ», - պատմել է լուսանկարիչը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսլանդիայի սառը բնապատկերները` ամերիկացի լուսանկարչի հեքիաթային ֆոտոշարքում (լուսանկարներ)