Չառլի Չապլինի «նմանակները» համաշխարհային ռեկորդ են սահմանել Շվեյցարիայում (լուսանկարներ, տեսանյութ)

16:00 • 18.04.17

Համր կինոյի լեգենդ Չառլի Չապլինի պես հագնված 662 մարդ միաժամանակ հավաքվել է Շվեյցարիայի արևմուտքում գտնվող Չապլինի համաշխարհային թանգարանի բակում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, միջոցառման մասնակիցները կրել են Չապլինին բնորոշ սև կոստյում, կոշիկներ, ցիլինդր, ձեռնափայտ և, իհարկե, նրա այցեքարտը դարձած բեղերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Չապլինի երկրպագուները հավաքվել են Եվրոպայի տարբեր անկյուններից:

Նշվում է, որ թանգարանը բացվել է 1 տարի առաջ ու անցած 12 ամսվա ընթացքում ընդունել է մոտ 300.000 այցելու:

Չառլի Չապլինը ծնվել է Լոնդոնում, սակայն կյանքի վերջին տասնամյակներն անցկացրել է Շվեյցարիայում: Նա մահացել է 1977թ.՝ 88 տարեկանում:

Image result for Charlie Chaplin fans set a world record