Ռուս նկարիչն ինքնատիպ կտավներ է ստեղծում կեղտոտ մեքենաների վրա (լուսանկարներ)

12:54 • 18.04.17

Մոսկվայում բնակվող նկարազարդող Նիկիտա Գոլուբևն ընտրել է ստեղծագործելու բավականին հետաքրքիր տարբերակ:

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, տղամարդը շրջում է քաղաքով ու, տեսնելով կեղտոտ մեքենաներ, սկսում դրանց վրա նկարել:

Արդյունքում անլվա մեքենաները վերածվում են ինքնատիպ կտավների, որոնք չես էլ ուզում ավտոլվացման կետ տանել: Աղբյուրը նկատում է, որ այսկերպ տղամարդը և՛ ստեղծագործում է, և՛ մեքենայի մաքրությանը չհետևող վարորդներին ակնարկում, որ փոխադրամիջոցը լվանալու ժամանակն է:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Գոլուբևի աշխատանքներից մի քանիսը.

 

Ռուս նկարիչն ինքնատիպ կտավներ է ստեղծում կեղտոտ մեքենաների վրա (լուսանկարներ)