Մեքսիկայում Հուդայի դերը խաղացող դերասանը կախվել է ներկայացման ժամանակ

15:22 • 18.04.17

Մեքսիկայում Սուրբ Զատկին նվիրված ներկայացման ժամանակ Հուդայի դերը խաղացող դերասանը մահացել է կախվելու հետևանքով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` կախված լինելու տեսարանը ներկայացնելու ժամանակ 23-ամյա դերասանը պատահաբար սայթաքել է, ինչի հետևանքով խեղդամահ է եղել: Ներկայացման հանդիսատեսը փորձել է վերակենդանացնել նրան մինչև շտապօգնության ժամանումը, սակայն դերասանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նշվում է, որ միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել: Դերասանի մահվան ամենահավանական պատճառ է համարվում դժբախտ պատահարը:

Մեքսիկայում Հուդայի դերը խաղացող դերասանը կախվել է ներկայացման ժամանակ