Բոստոնի «Հայկական գիշեր» միջոցառման շրջանակներում կկայանա սոպրանո Հասմիկ Թորոսյանի դեբյուտը

22:40 • 18.04.17

Հայ մշակութային միության ընկերները հունիսի 3-ին Բոստոնի Սիմֆոնիկ համերգասրահում կներկայացնեն «Հայկական գիշեր» 66-րդ ամենամյա փոփ երաժշտության միջոցառումը:

Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, երեկոյի ժամանակ կկայանա Հայաստանի ծագող օպերային աստղերից մեկի` սոպրանո Հասմիկ Թորոսյանի բոստոնյան դեբյուտը:

Ելույթ ունենալով Ամերիկայի Boston Pops ամենահայտնի նվագախմբերից մեկի հետ` սոպրանոյին կմիանա մաեստրո Կիթ Լոքհարթը: Նրանք կկատարեն Մոցարտի, Գունոյի, Բերնշտեյնի և Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները:

Համերգային ելույթները կուղեկցվեն կրկեսային ներկայացումներով` արհեստավարժ պարողների, ակրոբատների և ձեռնածուների մասնակցությամբ:

Հասմիկ Թորոսյանի խոշոր օպերային դերերով հանդես է գալիս Բելգիայի Opera Vlaanderen և իտալական Բոլոնիայի Teatro Comunale թատրոններում: Վերջերս համերգային ներկայացում է ունեցել Փարիզի Ազգային նվագախմբի հետ:

 

Բոստոնի «Հայկական գիշեր» միջոցառման շրջանակներում կկայանա սոպրանո Հասմիկ Թորոսյանի դեբյուտը