«Գալակտիկայի պահապանների» աստղը հաստատել է Սիլվեստր Ստալոնեի մասնակցությունը ֆիլմի երկրորդ մասում

21:56 • 18.04.17

Ռեժիսոր Ջեյմս Գանի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի աստղ Քրիս Փրեթը հաստատել է, որ դերասան Սիլվեստր Ստալոնեն մասնակցել է ֆիլմի նկարահանումներում: Այս մասին հայտնում է Vulture-ը:

Հայտնի է, որ ավելի վաղ Ստալոնեի` ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու մասին խոսակցություններ են եղել: Այժմ այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է Jimmy Kimmel Live հաղորդման ժամանակ:

Նշվում է, որ հաղորդավար Ջիմի Քիմելը հարցրել է Փրեթին` արդյոք Ստալոնեի մասնակցությունը հրապարակայնորեն հաստատվել է:

«Այժմ` այո», - ծիծաղելով պատասխանել է Փրեթը նրա հարցին, սակայն մանրամասներ չի հայտնել Ստալոնեի կերպարի մասին:

Նշվում է, որ հաղորդումից հետո լրատվամիջոցներում տարբեր ենթադրություններ են արվում Ստալոնեի դերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը համաձայնել է դառնալ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:

«Գալակտիկայի պահապանների» աստղը հաստատել է Սիլվեստր Ստալոնեի մասնակցությունը ֆիլմի երկրորդ մասում