Ջիմի Քիմելը դուրս է հանել Մեթ Դեյմոնին United Airlines-ի ծաղրական գովազդից (տեսանյութ)

20:10 • 19.04.17

Ամերիկացի հաղորդավար Ջիմի Քիմելը դուրս է հանել դերասան Մեթ Դեյմոնին United Airlines ավիաընկերության ծաղրական գովազդից։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Հայտնի է որ Քիմելն ու Դեյմոնը կատակով «թշնամիներ են» արդեն երկար տարիներ։ Այսպես, օրինակ, հաղորդավարը պարբերաբար դուրս է հանում դերասանին իր հաղորդումից, ինչպես նաև սուր նկատողություններ անում նրա հասցեին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ։

Աղբյուրի հաղորդմամբ՝  նոր «հակամարտության» պատճառ է դարձել վերջերս տեղի ունեցած սկանդալը, երբ United Airlines -ի անվտանգության աշխատակիցները բռնի ուժով չվերթից հանել են ուղևորներից մեկին։

Նշվում է, որ ավիաընկերության գովազդի նմանակման մեջ Դեյմոնը հանդես է եկել որպես United Airlines-ի պաշտոնական ձայն։ Ինչ-որ պահի նա հայտնել է, որ ինքը չի կարող շարունակել, քանի որ գիտի՝ ինչի է նման չվերթից դուրս հանելը, քանի որ իրեն արդեն ութ տարի շարունակ հանում են Քիմելի հաղորդումից։

Տեսանյութի վերջում Քիմելը հանում է Դեյմոնին գովազդից։

 

Ջիմի Քիմելը դուրս է հանել Մեթ Դեյմոնին United Airlines-ի ծաղրական գովազդից (տեսանյութ)