Ֆրիդա Կալոյի «գաղտնազերծված» զգեստապահարանը` ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:03 • 19.04.17

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն դարձել է ոչ միայն իր ժամանակակիցների, այլ նաև հաջորդ սերունդների հերոսն ու լեգենդը. 20-րդ դարի ամենաակնառու նկարչուհիներից մեկն իր անունն անմահացրել է ոչ միայն իր անկրկնելի աշխատանքներով, այլ նաև քաղաքական հայացքների արտահայտմամբ և հետաքրքիր խառնվածքով:

Նկարչուհու արվեստի երկրպագուների համար հաճելի անակնկալ է դարձել այն, որ նա հագուստների բացառիկ հավաքածու է թողել, որը բացահայտվել է նրա մահից հետո:

Bored Panda-ն գրում է, որ Կալոյի ամուսինը` Դիեգո Ռիվերան, որոշել է գաղտնի պահել իր կնոջ զգեստները` դրանք փակելով նկարչուհու` Մեխիկոյում գտնվող տան լոգասենյակում: Ռիվերան հրահանգել է, որ այդ հավաքածուն գաղտնի պահվի նրա մահից հետո 15 տարվա ընթացքում: 1957 թվականին նա մահացել է, սակայն Կալոյի «գաղտնարանը» փակ է մնացել մինչև 2004 թվականը, երբ նկարչուհուն նվիրված թանգարանի ղեկավարությունը որոշել է արձանագրել դրա պարունակությունը:

Նշվում է, որ ճապոնացի լուսանկարիչ Իշիուչի Միակոյին բախտ է վիճակվել անմահացնել Ֆրիդայի զգեստապահարանի ավելի քան 300 իրերը: Աշխատանքի ընթացքում նա օգտագործել է սովորական Nikon տեսախցիկ ու բնական լույս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆրիդա Կալոյի «գաղտնազերծված» զգեստապահարանը` ֆոտոշարքով (լուսանկարներ)