Ջուլիա Ռոբերտսը People ամսագրի վարկանիշով «տարվա ամենագեղեցիկ կին» է ճանաչվել

18:56 • 19.04.17

49-ամյա ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը հինգերորդ անգամ ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կինը People ամսագրի վարկանիշով։

«Անցել է 26 տարի այն պահից, երբ Ջուլիա Ռոբերտսն առաջին անգամ հայտնվել է People-ի շապիկի վրա՝ «Աշխարհի ամենագեղեցիկների» վարկանիշում, և նա դեռևս մնում է մեր սիրելի գեղեցկուհին», - հայտնել է People-ը։

Ռոբերտսի խոսքով՝ ինքը «շատ զգացված է» այդ կոչմանն արդեն հինգերորդ անգամ արժանանալու համար։ Նա նաև նշել է, որ «տվյալ պահին ինքը գտնվում է գագաթնակետին»։

Հայտնի է, որ 2016 թվականին ամսագրի վարկանիշը գլխավորել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը։

 

Ջուլիա Ռոբերտսը People ամսագրի վարկանիշով «տարվա ամենագեղեցիկ կին» է ճանաչվել