Գերմանացին բացառիկ կտավներ է ստեղծում ոսկով ու ավազով (տեսանյութ)

14:23 • 19.04.17

Գերմանացի Թիմ Բենգելը մշակել է նկարելու բացառիկ տեխնիկա՝ կիրառելով արվեստի այս ուղղության համար արտասովոր 2 նյութ՝ ավազ ու ոսկի:

Ինչպես երևում է Bored Panda-ի ներկայացրած տեսանյութում, Բենգելը վերցնում է կպչուն մակերևույթով կտավ, որի վրա նկարում է սև ավազով ու ոսկու փայլաթիթեղներով, ինչից հետո ավելացնում է սպիտակ ավազ:

Այնուհետև նա բարձրացնում է կտավը, որի վրայից թափվում է ավելորդ ավազն ու նայողի աչքի առաջ է հառնում վերջնական պատկերը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Գերմանացին բացառիկ կտավներ է ստեղծում ոսկով ու ավազով (տեսանյութ)