Թուրք արվեստագետը Հայոց ցեղասպանության տարիներից մինչ օրս տեղի ունեցած բռնագաղթերի մասին ցուցահանդես է բացել
Թուրք արվեստագետ, գեղանկարչուհի Արզու Բաշարանը Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո Թուրքիայում և աշխարհում չդադարող բռնագաղթերի մասին պատմող ցուցադրություն է բացել, այս մասին հայտնում է թուրքական bianet.org-ը:
Բաշարանն ընդգծում է, որ 1915-ից ի վեր այդ հողերում գաղթն ու աքսորը երբևէ չի դադարել և այժմ էլ այն շարունակվում է քրդաբնակ շրջաններում ու Սիրիայում:
«Դեռ այստեղ» խորագրով ցուցահանդեսը ստեղծելու հարցում ոգեշնչման աղբյուր է հանդիսացել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքը, իսկ նման ցուցահանդես ստեղծելու միտքը ծագել է հենց Դինքի մահից հետո:
Արվեստագետն իր ցուցահանդեսում անդրադարձել է նաև Ռուանդայի և Բոսնիայի կոտորածներին:











