Շվեյցարիայում կբացվի լեգենդար Օդրի Հեփբերնի զգեստների ցուցահանդեսը (լուսանկարներ)
Մայիսի 20-ին շվեյցարական Լոզան քաղաքի մերձակալյքում կբացի լեգենդար դերասանուհի և մոդել Օդրի Հեփբերնի զգեստների ցուցահանդեսը, որը բաց կլինի զբոսաշրջիկների համար շուրջ 4 ամիս, հայտնում է Euromag-ը:
Ներկայացված 50-ից ավել զգեստները, գլխարկներն ու աքսեսուարները լինելու են ֆրանսիական Givenshi Նորաձևության տան ստեղծածը, քանի որ, ինչպես հայտնի է, Օդրին տասնամյակներ շարունակ եղել է ոճաբան Յուբեր դը Ժիվանշիի մոտ ընկերն ու մեծագույն մուսան:
Աշխարհահռչակ դիզայների ստեղծած լավագույն զգեստները գեղեցկուհի Հեփբերնը կրել է նաև իր ֆիլմերում, որոնք դիտվել և սիրվել են արդեն մի քանի սերունդների կողմից:

















