Կահիրեում տեղադրվել է Ալեքսանդր Պուշկինի արձանը

18:47 • 20.04.17

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղադրվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` արձանը տեղադրվել է Պոետների ծառուղում` կահիրցիների սիրված Ալ Հուրիա պուրակում, որը գտնվում է Օպերայի շենքի մոտ: Արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Եգիպտոսում ՌԴ դեսպանն ու Կահիրեի նահանգապետը:

«Հուշարձանը հայտնվել է Կահիրեի ամենակարևոր և հարմար տեղերից մեկում` քաղաքի կենտրոնում գտնվող Ալ Հուրիիա պուրակում: Այստեղ ներկայացված են նաև շատ այլ բանաստեղծների հուշարձանները, և այստեղ շատ մարդ է գալիս, մանավանդ` երիտասարդներ: Այսպիսով, ավելի շատ մարդ կծանոթանա մեր պոեզիայի և մշակույթի հետ», - բացման արարողությունից հետո հայտնել է Եգիպտոսում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Թևանյանը:

Ներկայացուցչի խոսքով` սա ռուս բանաստեղծին նվիրված առաջին արձանը չէ, որը տեղադրվել է Եգիպտոսում. 2010 թվականին Պուշկինի կիսանդրին զարդարել է Ալեքսանդրյան գրադարանի պատերը, իսկ վերջերս հայտնվել է Կահիրեի Այն Աշ Շամս համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում:

Կահիրեում տեղադրվել է Ալեքսանդր Պուշկինի արձանը