Թուրքիայում հայ վարպետների գործած բացառիկ գորգը ցանկանում են վաճառել 20.000 դոլարով (լուսանկարներ)
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա - tert.am) քաղաքում վաճառքի է հանվել 1890-ական թվականներին տեղի հայ վարպետների կողմից պատրաստված բացառիկ գորգ:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տերը» հազվագյուտ գորգի համար պահանջում է մոտ 20.000 ԱՄՆ դոլար: Գորգի գովազդում նա այն անվանել է «հնությունների արքա»:
«Դուք այն կարող եք կախել ձեր տան պատից, փռել հատակին կամ վերավաճառել թանգարաններին ու հազվագյուտ հին իրերի ցուցահանդեսներով զբաղվող ընկերություններին», - գրված է գորգի գովազդում:













