Թբիլիսիի մետրոպոլիտենն ուղևորներին գրքեր է նվիրել (լուսանկարներ)

17:05 • 20.04.17

Թբիլիսիի մետրոպոլիտենն ուղևորներին անակնկալ է մատուցել՝ նվիրելով վրացական մի շարք հրատարակչությունների նոր գրքերը:

Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, գրքերը դրված են եղել վագոնների դատարկ նստատեղերին:
Հաճելի անակնկալից զատ՝ ուղևորները հրավեր են ստացել մասնակցելու ապրիլի 23-ին Գրքի համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Քաղաք-գրադարան» նախագծի շրջանակում Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյում կտեղադրի էլեկտրոնային գրքերի ներբեռնման համար QR գաղտնագրերով սարքավորումներ՝ թույլ տալով անվճար գրքեր ներբեռնել:

Թբիլիսիի մետրոպոլիտենն ուղևորներին գրքեր է նվիրել (լուսանկարներ)