Ուիլ Սմիթին առաջարկել են Ջինի դերը խաղալ դիսնեյյան «Ալադին»-ում
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթին առաջարկել են Ջինի դերը խաղալ դիսնեյյան «Ալադինի» լիամետրաժ տարբերակում: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն` Սմիթի բանակցությունները Disney կինոստուդիայի հետ գտնվում են վաղ փուլում:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր է դարձել Գայ Ռիչին, որը հայտնի է «Խաղաթղթեր, փող, երկու հրացան», «Մեծ խաղագումար», «Շերլոկ Հոլմս» և այլ ֆիլմերի շնորհիվ:
Հայտնի է, որ «Ալադին» անիմացիոն ֆիլմը թողարկվել է 1992 թվականին: Այն ժամանակ Ջինին հնչյունավորել է Ռոբին Ուիլյամսը, ինչը և ապահովել է ֆիլմի հաջողությունը:










