Հստակեցվել են «Ավատարի» հաջորդ 3 մասի թողարկման ամսաթվերը

20:52 • 22.04.17

Հայտնի են դարձել հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հաջորդ երեք մասի թողարկման ամսաթվերը:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, մի քանի անգամ հետաձգվելուց հետո պարզ է դարձել, թե երբ էկրան կբարձրանան 2009-ին նկարհանված գիտաֆանտաստիկ կինոնկարի հաջորդ մասերը:

Ըստ ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի հաղորդագրության` «Ավատար-2»-ը կինոթատրոններում կլինի 2020-ին, իսկ երրորդ և չորրորդ մասերը` 2021-ին և 2025-ին` համապատասխանաբար:

Բոլոր երեք մասի պրեմիերաներն էլ նախատեսված են դեկտմբերի 17-20: 20th Century Fox ստուդիայի հաղորդմամբ` արդեն աշխատանքներ են տարվում բոլոր հաջորդ մասերի ստեղծման ուղղությամբ: Գլխավոր դերերը կրկին կմարմնավորեն Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը և Սթիվեն Լենգը:  

 

 

 

Հստակեցվել են «Ավատարի» հաջորդ 3 մասի թողարկման ամսաթվերը