Պորտուգալացի նկարիչն իրատեսական աշխատանքներ է ստեղծում սովորական գրիչով (լուսանկարներ)

09:18 • 22.04.17

Պորտուգալական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Էնտոնի Կայզերուն սովորական գրիչով աշխատանքներ է ստեղծում, որոնք իրենց իրատեսությամբ համարյա չեն զիջում լուսանկարներին: Վարպետի ուշագրավ աշխատանքներին անդրադարձել է BigPicture-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` այժմ Էնտոնին ապրում է Մադրիդում և միավորում իր երկու նախասիրությունները` նկարազարդումներ ստեղծելն ու արտ-տնօրենի աշխատանքը: Նա համագործակցում է իսպանական և արտասահմանյան գովազդային գործակալությունների հետ:

Նշվում է, որ Էնտոնին նկարազարդումներ է անում թե՛ ձեռքով, թե՛ համակարգչի միջոցով: Դրանից բացի, նա զբաղվում է գրաֆիկական դիզայնով և գեղանկարչությամբ:

Հայտնի է, որ Էնտոնի Կայզերուի աշխատանքները ցուցադրվել են Մադրիդի և Փարիզի ցուցասրահներում: Դրանք առանձնանում են վառ և յուրօրինակ ոճով:

Վարպետի խոսքով` իրեն հուզող կերպարներն անմահացնելու լավագույն միջոցը գնդիկավոր գրչով նկարելն է: Յուրաքանչյուր նկարազարդման ստեղծում զբաղեցնում է մոտ հարյուր ժամ, և նրա աշխատանքի արդյունքը հիացնում է իր յուրօրինակությամբ և արտահայտչականությամբ:

 

 

 

 

 

 

Պորտուգալացի նկարիչն իրատեսական աշխատանքներ է ստեղծում սովորական գրիչով (լուսանկարներ)