Դեմի Մուրը 45 մլն դոլարով վաճառել է եռահարկ պենտհաուսը (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրը 45 մլն դոլարով վաճառել է Նյու Յորքում գտնվող եռահարկ պենտհաուսը, հայտնում է Yahoo News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մուրն ու նրա նախկին ամուսինը՝ դերասան Բրյուս Ուիլիսը, դեպի 5-րդ պողոտա ու Կենտրոնական այգի բացվող տեսարաններով պենտհաուսը գնել էին 1990թ.:
2015թ. Մուրն անշարժ գույքը 75 մլն դոլարով հանել է վաճառքի, սակայն ի վերջո պենտհաուսը վաճառվել է նախապես պահանջված գնից 30 մլն դոլարով պակաս:
26-27-28-րդ հարկերում գտնվող պենտհաուսն ունի 14 սենյակ, գրադարան, ժամանցային գոտի, հյուրերի հանգստի հատված և այլ հարմարություններ:
«Ես ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ իմ մյուս տներում, իսկ այս մեկն ինձ համար չափազանց մեծ է ամբողջ ժամանակ այնտեղ գտնվելու համար»,-բացատրել է դերասանուհին:











