«Երդվում եմ պահել խոստումս». Ջենիֆեր Լոպեսը միացել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին (տեսանյութ)

09:51 • 22.04.17

Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին:


Համացանցում տարածված տեսանյութում 47-ամյա գեղեցկուհին նշել է. «Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Ես Ջեյ Լոն եմ, ու երդվում եմ պահել խոստումս»:

Հավելենք, որ #պահիրխոստումն արշավին միացել են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ:

Նշենք, որ #պահիրխոստումն արշավի նպատակն է հանրաճանաչ անձանց միջոցով բարձրաձայնել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին:

 

 

«Երդվում եմ պահել խոստումս». Ջենիֆեր Լոպեսը միացել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին (տեսանյութ)