Թուրքական կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին
Թուրքական demokrathaber.org կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմին:
Կայքը ֆիլմի մասին խոսելիս օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ընդ որում` առանց չակերտների, ինչպես դա սովորաբար անում են թուրքական լրատվամիջոցները:
Demokrathaber.org-ն ընդգծում է, որ ֆիլմը լույս է սփռում Օսմանյան կայսրության վերջին տարիների իրադարձությունների վրա և մատուցում այլընտրանքային ինֆորմացիա, որը խիստ տարբերվում է Թուրքիայի պաշտոնական պատմագրությունից:
Կայքը նաև շեշտել է, որ ֆիլմի գլխավոր դերակատարները, որոնք հայեր չեն, ֆիլմին մասնակցությունից առաջ գրեթե տեղյակ չեն եղել Հայոց ցեղասպանության պատմությանը:
«Թեև ֆիլմի հանդեպ քննադատությունները շատ են` երևում է, որ այս գեղարվեստական կինոնկարի վերջին խոսքը հաջողակ է լինելու», - եզրափակում է թուրքական կայքը:
Demokrathaber.org-ում ներկայացվել է նաև ֆիլմի մասին պատմող հակիրճ հոլովակ` թուրքերեն թարգմանությամբ:










