Լեգենդար դերասան Ջեք Նիկոլսոնը դարձավ 80 տարեկան
Հոլիվուդյան լեգենդար դերասան, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Ջեք Նիկոլսոնն ապրիլի 22-ին դարձավ 80 տարեկան: Դերասանը խաղացել է ավելի քան 70 ֆիլմերում, որոնցից ամենասիրվածներն են, «Բեթմեն», «Թռիչք կկվի բնի վրայով», «Փայլատակում» ֆիլմերը:
Վերջին անգամ Նիկոլսոնը խաղացել է 7 տարի առաջ Ջեյմս Բրուքսի «Ինչպես իմանալ» ֆիլմում:
Սակայն իր ամենավերջին դերը մեծ արտիստը շուտով կխաղա «Թոնի Էրդման» կատակերգության մեջ:










