Ստամբուլում հայ երիտասարդները բեմ կբարձրանան «Արա Գեղեցիկ և Շամիրամ» պարային ներկայացմամբ
Ստամբուլում Հայկական մշակութային միության և «Մարալ» հայկական պարային խմբի համատեղ ջանքերով ապրիլի 28-ին տեղի կունենա «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի վրա հիմնված պարային ներկայացումը, այս մասին հայտնում է demokrathaber.org-ը:
Ներկայացումը Ստամբուլի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ բեմականացվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի վարչական կենտրոնի շենքում` մշակութային բաժնի հատուկ սրահում:
Հայ երիտասարդների մասնակցությամբ բացառիկ ներկայացումը մեծ ուշադրության է արժանացել ինչպես հայ համայնքի, այնպես էլ թուրքական լրատվամիջոցների կողմից:










