Էլթոն Ջոնը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
Լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել՝ հազվագյուտ վարակիչ հիվանդության հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը`հղում կատարելով երգչի ներկայացուցչին:
Ըստ նրա՝ Ջոնը հիվանդացել է Հարավային Ամերիկայից Միացյալ Թագավորություն թռիչքի ընթացքում:
«Վարակի այս տեսակը հազվագյուտ է և ճակատագրական», - ասել է ներկայացուցիչը:
Նշվում է, որ հիվանդության հետ կապված Էլթոն Ջոնը չեղյալ է հայտարարել բոլոր համերգները ապրիլ-մայիս ամիսներին նախատեսված:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին երգիչը տոնել է իր ծննդյան 70-ամյակը:










