«Գահերի խաղը» սերիալի դերասանները ռեկորդային հոնորարներ կստանան

20:05 • 25.04.17

«Գահերի խաղը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի գլխավոր դերերը մարմնավորող դերասանները հեռուստատեսային ասպարեզում ռեկորդային հոնորարներ կստանան: 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար նրանք 2.6 մլն դոլար կստանան:

Այսպիսով` ֆանտաստիկ ժանրի սերիալի դերակատարները կդառնան ամենից բարձր վարձատրվող դերասանները, որոնք նկարահանվում են հեռուստատեսությունում` շրջանցելով «Մեծ պայթյունի տեսություն» և «Ընկերներ» նախագծերի իրենց գործընկերներին:

Հայտնի է դարձել նաև, որ HBO հեռուստաալիքին նոր եթերաշրջանի սերիաներից յուրաքանչյուրը 10 մլն դոլար է արժենում:

 

 

 

«Գահերի խաղը» սերիալի դերասանները ռեկորդային հոնորարներ կստանան