Համացանցի օգտատերերը մազերը կտրած Ջեյդեն Սմիթին նմանեցրել են Օբամային (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի որդին՝ սկսնակ դերասան և երաժիշտ Ջեյդեն Սմիթը, արմատապես փոխել է ոճն ու հրաժարվել երկար մազերից:
Ինչպես նշում է elleuk.com-ը, համացանցի օգտատերերից շատերը նկատել են, որ երիտասարդը նոր կերպարով նման է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սմիթի կերպարանափոխությունը պայմանավորված է նոր ֆիլմում նկարահանվելու փաստով: Հայտնի է, որ նոր Year in the Life ֆիլմում Սմիթի խաղընկերուհին Կառա Դելևինն է:













