Հերոս՝ իրական կյանքում. Թոմ Հարդին Լոնդոնի փողոցներում բռնել է գողին (լուսանկարներ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Հարդին ապացուցել է, որ իրական հերոս կարող է լինել ոչ միայն էկրանին, այլև՝ իրական կյանքում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամրակազմ Հարդին, նկատելով մոպեդ գողացած ու դրանով փախուստի դիմած անձին, հետապնդել է նրան ու վերջիվերջո բռնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռիչմոնդ թաղամասում:
Ականատեսների համաձայն՝ 39-ամյա աստղն այնպիսի արագությամբ է ընկել գողի հետևից, որ կարճ ժամանակում նրան բռնել է:
Նշվում է, որ դերասանը վազել է այգով ու մի քանի անգամ միջին բարձրության խոչընդոտների վրայով ցատկել: Բռնելուց հետո նա գողին գցել է գետնին ու ստուգել, թե արդյոք նրա մոտ զենք կա, թե ոչ: Հետո Հարդին ստուգել է նրա ID քարտը: Այդ ամենը դերասանն արել է նախքան ոստիկանների գալը:
«Թոմ Հարդին ակնհայտորեն այն մարդը չէ, որի հետ արժե գործ ունենալ: Նա նման էր իսկական սուպերհերոսի»,-պատմել է ականատեսներից մեկը:













