«Աստղային պատերազմների» իններորդ դրվագը կհրապարակվի 2019 թվականի մայիսին

06:39 • 26.04.17

The Walt Disney ընկերությունն ու Lucasfilm-ը հայտարարել են «Աստղային պատերազմներ» տիեզերական սագայի իններորդ դրվագի պրեմիերայի ամսաթիվը, գրում է ՌԻԱ Նովոստին:


«Աստղային պատերազմներ. Էպիզոդ IX կհրապարակվի մայիսի 24-ին, 2019 թվականին», - ասված է հաղորդագրության մեջ:


Ֆիլմը կդառնա տիեզերական սագայի երրորդ տրիլոգիայի վերջին էպիզոդը:

 

The Walt Disney-ն ու Lucasfilm-ը նաև հայտարարել են Ինդիանա Ջոնսի նոր ֆիլմի պրեմիերայի մասին, որտեղ հիմնական դերը կկատարի Հարիսոն Ֆորդը:

«Աստղային պատերազմների» իններորդ դրվագը կհրապարակվի 2019 թվականի մայիսին