Դասական սյուժե. դերասանուհիներ, որոնք խաղացել են Աննա Կարենինայի դերը (լուսանկարներ)

16:21 • 26.04.17

Ռուս գրող Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, որը գրքի տեսքով լույս է տեսել 1878 թվականին, ներկայացնում է Աննա Կարենինայի և սպա Ալեքսեյ Վրոնսկու սիրավեպի պատմությունը: Ողբերգական սիրո պատմությունը վեպի հիմնական սյուժետային գիծն է, սակայն դրանից բացի հեղինակը պատմում է 19-րդ դարի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվականների կյանքի ու սովորույթների մասին:

Հայտնի է, որ վեպը բազմիցս էկրանավորվել է. առաջինը նկարահանվել է 1910 թվականին Գերմանական կայսրությունում, իսկ վերջինը 2017 թվականին լիամետրաժ ֆիլմի, ինչպես նաև սերիալի տեսքով ներկայացրել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովը:

Tatler.ru-ն անդրադարձել է հայտնի վեպի տարբեր էկրանավորումներին` առանձնացնելով գլխավոր հերոսուհու դերը խաղացած դերասանուհիներին:

Շվեդ դերասանուհի Գրետա Գարբոն խաղացել է «Աննա Կարենինայի» երկու էկրանավորումներում` 1927 թվականին «Սեր» անվանումը ստացած ֆիլմում և 1935 թվականին «Աննա Կարենինա» ֆիլմում:

 

  

 

 

Անգլիացի դերասանուհի Վիվյեն Լին Կարենինայի կերպարն ավելի թագավորական, բայց միևնույն ժամանակ զգացմունքային և հանգիստ է դարձրել, ինչով և գրավել է հանդիսատեսի սրտերը:

 

 

 

Ֆրանսիացի դերասանուհի Սոֆի Մարսոն, հակառակ հանդիսատեսի սպասումներին, էկրանի վրա չի արտահայտել բուռն հույզեր և զգացմունքներ: Նա փայլուն դուետ է ստեղծել ակնառու անգլիացի դերասան Շոն Բինի հետ` հանդիսատեսին հիացնելով ոչ միայն իր դերասանական խաղով, այլ նաև կոստյումների նկարիչ Մաուրիցիո Միլենոտիի ստեղծած հագուստով:

 

  

 

  

 

2013 թվականին ֆիլմի բրիտանական ադապտացիայում նկարահանվելու համար բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին մասնակցել է խորեոգրաֆիայի դասընթացների, քանի որ ֆիլմում շատ բալետային տեսարաններ կան:

 

 

 

Ռուս դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայան խաղացել է Կարենինայի դերը ռեժիսոր Կարեն Շահնազարովի երկու էկրանավորումներում` լիամետրաժ ֆիլմում և սերիալում:

 

 

 

Դասական սյուժե. դերասանուհիներ, որոնք խաղացել են Աննա Կարենինայի դերը (լուսանկարներ)