Մահացել է «Գառների լռությունը» ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմեն

22:30 • 26.04.17

Ամերիկացի կինոռեժիսոր Ջոնաթան Դեմեն, որը հայտնի է իր «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1990 թ.) մարտաֆիլմով, մահացել է 73 տարեկան հասակում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով աղբյուրը, կինոռեժիսորի մահվան պատճառ է դարձել կերակրափողի քաղցկեղն ու սրտի հիվանդությամբ պայմանավորված բարդությունները:

«Գառների լռությունը» մարտաֆիլմը` Ջոդի Ֆոսթերի և Էնթոնի Հոփքինսի գլխավոր դերակատարմամբ, արժանացել է 5 «Օսկար» մրցանակի: Դեմեն նույնպես «Օսկարի» դափնեկիր է դարձել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Կինոնկարը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է նաև Բեռլինյան կինոփառատոնի «Արծաթյա արջ» մրցանակի:

Ջոնաթան Դեմեն հանդիսանում է նաև «Ամուսնացած մաֆիայի հետ»  (Married to the Mob,1988),«Ֆիլադելֆիա» (Philadelphia, 1993), «Մանչուրյան թեկնածուն» (Manchurian Candidate, 2004) և այլ ֆիլմերի ռեժիսորը:



   

 

Մահացել է «Գառների լռությունը» ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմեն