Մադոննան «շառլատան» է անվանել իր մասին ֆիլմ ստեղծողներին

14:35 • 26.04.17

Ամերիկացի երգչուհի Մադոննան «շառլատան» է անվանել իր մասին ֆիլմ ստեղծողներին: Այս մասին նա գրել է Instagram-ում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մադոննայի մասին պատրաստվում են նկարահանել Blonde Ambition ֆիլմը: Իրադարձությունները զարգանում են 1980-ականների Նյու Յորքում, երբ երգչուհին փորձել է թողարկել իր առաջին ձայնասկավառակը:

Gazeta.ru-ն գրում է, որ ֆիլմն իր անվանումը ստացել է Մադոննայի համերգային շրջագայության պատվին, որը երգչուհին մեկնարկել է 1990 թվականին: Այդ պահի դրությամբ նա արդեն եղել է փառքի գագաթնակետին` թողարկելով Like A Prayer, Express Yourself և Vogue երգերը:

«Ոչ ոք չգիտի` ինչ գիտեմ և ինչ եմ տեսել ես: Միայն ես կարող եմ պատմել իմ պատմությունը: Ցանկացած այլ մարդ, ով փորձի դա անել, խաբեբա է և հիմար: Անմիջական օգուտի որոնումն առանց աշխատանք իրականացնելու մեր հասարակության հիվանդությունն է», - գրել է Մադոննան:

Մադոննան «շառլատան» է անվանել իր մասին ֆիլմ ստեղծողներին