Ուիլ Սմիթը և Պաոլո Սորենտինոն ներառվել են Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն և գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն դարձել են Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամներ: Այս մասին հայտնում է Variety-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` դափնեկիրների ընտրության գործով կզբաղվեն նաև ֆրանսիացի դերասանուհի Անյես Ժաուին, հարավկորեական ռեժիսոր Պակ Չխան Ուկը և ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը:
Նշվում է, որ ժյուրին կգլխավորի իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, իսկ հանձնաժողովի կազմում կլինի նաև ամերիկացի դերասանուհի Ջեսիքա Չեսթեյնը:
Հայտնի է, որ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ը:










