Դևիդ Ֆինչերը համաձայնել է նկարահանել «Աշխարհների պատերազմ Z»-ի շարունակությունը. Variety

17:52 • 27.04.17

Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Ֆինչերը համաձայնել է նկարահանել «Աշխարհների պատերազմ Z» ֆիլմի շարունակությունը: Այս մասին հայտնում է Variety-ն` հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրի տվյալների համաձայն` Paramount Pictures ստուդիայի նոր ղեկավար Ջիմ Յանոպուլոսը դեռ չի սկսել նախագծի պաշտոնական մեկնարկը, սակայն սպասվում է, որ նա կանի դա առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշվում է, որ ֆիլմի արտադրությունը կարող է սկսվել 2018 թվականի սկզբին:

Հայտնի է, որ «Աշխարհների պատերազմ Z»-ն էկրաններին է հայտնվել 2013 թվականին, և դրա ռեժիսորը եղել է Մարկ Ֆորստերը:

Դևիդ Ֆինչերը համաձայնել է նկարահանել «Աշխարհների պատերազմ Z»-ի շարունակությունը. Variety