Ջուդ Լոուն Ջոան Ռոուլինգի հետ կքննարկի երիտասարդ Դամբլդորի դերը

15:46 • 27.04.17

Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն «Հարի Փոթերի» աշխարհի գլխավոր հերոսներից մեկի` երիտասարդ Ալբուս Դամբլդորի դերը կքննարկի գրքերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հետ: Այս մասին հայտնում է Screen Rant-ը:

Հայտնի է, որ Ջուդ Լոուն կխաղա «Ֆանտաստիկ արարածներն ու դրանց բնակության վայրը» ֆիլմի շարունակությունում:

Դերասանի խոսքով` ինքը ցանկանում է հանդիպել գրողի հետ, քննարկել իր կերպարն ու իմանալ` ինչպես է Ռոուլինգը պատկերացնում «այդ մեծ մարդու» երիտասարդ տարբերակը:

Նշվում է, որ «Ֆանտաստիկ արարածներն ու դրանց բնակության վայրը» ֆիլմի շարունակության նկարահանումները կմեկնարկեն այս ամռանը:

 

Ջուդ Լոուն Ջոան Ռոուլինգի հետ կքննարկի երիտասարդ Դամբլդորի դերը